Քաղաքապետն այցելել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ

Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին այցելել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ, ծանոթացել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր լաբորատորիաների ու արվեստանոցների պայմաններին: